Լրահոս
Օրվա լրահոսը

1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ կազմակերպվել էր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն

Դեկտեմբեր 10,2025 21:21

Այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ -ի «Արցախի պատմամշակութային ժառանգության եւ արդի քաղաքական զարգացումների» գիտական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը նվիրված էր պատմաբան, գրող և հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին։

Գիտաժողովի անցկացումը համակապակցված էր Արցախի պետականության ձևավորման համատեքստում նշանակալի երկու տարեթվերի հետ։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ կազմակերպվել էր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, որի մասնակիցների 99.8 %-ը արտահայտվել էր անկախության հռչակման օգտին։

Մյուս առանցքային տարեթիվը կապված էր 2006 թ. ընդունված Արցախի Սահմանադրության օրվա հետ, որը դարձավ Արցախի պետականության ինստիտուցիոնալ զարգացման կարևոր հանգրվան։

Միջոցառման ավարտին քննարկվել են մի շարք հրատապ և ընթացիկ նշանակության հարցեր, այդ թվում՝ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման հիմնախնդիրը, որն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում քննարկումների օրակարգում։

 

Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031