Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին

Դեկտեմբեր 10,2025 22:44

Դեկտեմբերի 10-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ԼինքդԻն (LinkedIn) սոցիալական հարթակի հայաստանյան օգտատերերի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը կենտրոնացած էր ԼինքդԻնում հայաստանյան օգտատերերին մատուցվող ծառայությունների սահմանափակումների, Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման, միջազգային էլեկտրոնային վճարումների հասանելիության (PayPal, Stripe), բիզնես նոր հնարավորությունների և ոլորտային քաղաքականության մի շարք առանցքային հարցերի շուրջ։

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները տեխնոլոգիական ոլորտում` ընդգծելով ընթացիկ ծրագրերը, առաջիկա անելիքները։

Անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ պարզաբանելով փաստաթղթով ամրագրված դրույթների գործնական նշանակությունը, նպատակները և դրանցից սպասվող ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի զարգացման վրա։

Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են տեխնոլոգիական համայնքի համար կարևոր բազմաթիվ հարցեր՝ սկսած միջազգային վճարային հարթակների հասանելիությունից մինչև ոլորտի մրցունակության, մասնագիտական զարգացման, արտահանման խթանման և շուկաների ընդլայնման խնդիրները։

Նախարարն արձագանքել է հնչեցված հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ փուլում են համապատասխան նախաձեռնությունները և ինչ քայլեր է անում ԲՏԱ նախարարությունը վերջիններիս ուղղությամբ։

Հանդիպման նպատակն էր ձևավորել կառուցողական և բաց քննարկման հարթակ տեխնոլոգիական համայնքի հետ` ամփոփելով ոլորտային առաջնահերթությունները և քննարկման դաշտ բացելով այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ հանդիպման մասնակիցներն առցանց հարթակում բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031