Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը. Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 10,2025 23:15

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»:

Ադրբեջանը իր հանդեպ «ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է» համարել փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը:

Բացի այդ պաշտոնական Բաքուն խնդրահարույց է համարել փաստաթղթում՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը հնարավորինս երկարաժամկետ պահպանելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ դրույթը, հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ «կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով»:

Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքում է նաև, թե ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի միջև ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերևարված անձինք»։

Դժգոհ են, այն հանգամանքից, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, նշում են, թե դրա փոխարեն «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։

«Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնեմ, որ հայ–ադրբեջանական Խաղաղության պայմանագրի նախաստորագրման օրը ես մանրամասն վերլուծել եմ այդ փաստաթուղթը։ Բացատրել եմ, որ ըստ պայմանագրի՝ երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել հայ–ադրբեջանական սահմանին, և հենց առաջինը Ադրբեջանը պահանջելու է դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությունը։

Հիմա պարզապես իրականանում է այն, ինչի մասին զգուշացրել էի դեռ օգոստոսին։

Եվ սա դեռ սկիզբն է…

Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ստիպում, որպես պետություն, մեր գործողությունները համապատասխանեցնել Ադրբեջանի քմահաճույքներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031