Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է. Դեսպան Մկրտչյանը` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային

Դեկտեմբեր 10,2025 23:50

Դեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ պաշտոնյա Այզաք Սիքսի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։

Ի պատասխան՝ Այզաք Սիքսը կարևորել է ՀՀ կառավարության խաղաղությանը միտված ջանքերը՝ դրանք համարելով կրոնական ազատության ապահովման համար կարևոր նախապայման։ Այզաք Սիքսն ընդգծել է, որ քրիստոնեական արժեքների շուրջ համագործակցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրում է քաղաքակրթական նշանակություն։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031