«Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ընդլայնում, արագացնում են իրենց ապատեղեկատվության արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ», – վերջերս հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը: Եթե այդ միտքը պարզեցնենք, ապա դա նշանակում է, որ Հայաստանում ամեն ինչ հոյակապ է՝ ժողովրդավարությունը ծաղկում է, մարդու իրավունքների պաշտպանությունը ֆանտաստիկ մակարդակի է հասել, բայց երկրի ներսում կան Ռուսաստանի չարամիտ «պրոքսիներ»՝ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները, որոնք ուզում են փչացնել այդ հովվերգությունը եւ կասեցնել այդ հրաշալի ընթացքը: Բայց ԵՄ-ն դա թույլ չի տա:
Դա ասվում է «ի պաշտոնե»: Իրականում, իհարկե, նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյան չի կարող չիմանալ, թե ինչ է Հայաստանում կատարվում: Դրա համար պետք է կարդալ, այսպես ասած, «տողերի արանքում», եւ այդ դեպքում ուղերձը կլինի հետեւյալը. «Փաշինյանը «մեր շանորդին է», եւ մենք ամեն ինչ կանենք՝ ե՛ւ նյութական, ե՛ւ քաղաքական աջակցություն կցուցաբերենք, որ Փաշինյանը մնա:
Ինչ խոսք, ցավալի է, որ ԵՄ-ն այնքան է խրվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, որ այդ հակամարտությունում ստացած դիվիդենդները ստորադասում է իր իսկ պաշտոնապես հայտարարվող արժեքներին: Քաղաքական հաշվարկներ են՝ nothing personal:
Բայց իմ մոտեցումը հենց արժեքային է, եւ այդ առումով Պուտինի իրական «պրոքսին» հենց Փաշինյանն է: Ոչ միայն որեւէ այլընտրանքային կարծիք չլսելու, ընդդիմախոսներին բանտերը նետելու եւ քաղաքական դաշտը, այսպես ասած, «զաչիստկա» անելու գործելակերպով:
Կարդացեք նաև
Ես ավելի խորը նմանություն եմ տեսնում: Այդ երկու բռնապետները ստեղծել են յուրահատուկ ապոկալիպտիկ աղանդ՝ «մենք չլինենք, աշխարհի վերջ կլինի»: Այդ աղանդն ունի իր սպասարկողները եւ, ավաղ, բազմաթիվ հետեւորդներ: Եվ այստեղ կրոնը, պատկերացրեք, կարեւոր դեր է խաղում: Փաշինյանին պետք է այնպիսի եկեղեցի, ինչպիսին իր գրպանում ունի Պուտինը, երբ պատրիարք Կիրիլը նախագահի աշխատակազմի սովորական աշխատող է, եւ պարբերաբար ցուցումներ է ստանում, թե ինչպիսի բառերով պետք է փառաբանել Ուկրաինայի դեմ պատերազմը: Միակ տարբերությունը, եթե Փաշինյանի ծրագիրը հաջողի, կլինի այն, որ իր «կաթողիկոսն» իրեն փառաբանող տեքստերը ստանալու է SMS-ներով:
Դա, կարծում եմ, Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Շատ դիպուկ է նշված, որ “Պուտինի իրական “պրոքսին” հենց Փաշինյանն է”, սակայն հոդվածում դա հիմնավորված է միայն այդ երկու անձանց գործելակերպերի նմանությամբ։
Կարծում եմ, որ բացի դրանից, փաշինյանի պրոքսիությունն արտահայտվում է նաև այն հանգամանքով, որ նա հլու- հնազանդ իրագործում է պուտինյան իշխանության ծրագրերը Հայաստանի մասով։ Արդեն պարզ երևում է, որ Պուտինի կողմից Արցախի զիջումը և Հայաստանին թուրքական ազդեցության դաշտ մղելու ներկա ընթացքը պայմանավորված է ուկրաինական պատերազմի հարցում թուրքական լռության դիմաց, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ռուսական էներգակիրները Եվրոպա արտահանելու ճկուն գործարքների դիմաց, որի շնորհիվ Ռուսաստանի տնտեսությունը կարողանում է շնչել։ Եթե Արցախի հանձնումը և Հայաստանին դեպի Թուրքիա մղելու տեղաշարժերն արվում են “արևմտամետ նիկոլի” միջոցով, այդ դեպքում Պուտինը Ռուսաստանի ծավալապաշտության ձգտող հասարակական շերտերի քննադատությունից կարողանում է խուսափել – շառը գցելով հայկական “անհավատարմության” վրա։
Մի խոսքով – փաշինյանին 2018-ին իշխանության բերեցին ռուս-թուրքական բազարներն իրագործելու նպատակով, որն էլ առայժմ օտարահպատակ և դավաճան նիկոլն իրականացնում է։
Ինչպես միշտ <>
Հետաքրքիր է, մեկը կարա հիմնավորված հաշվարկի ինչ է շահել Պուտինն ու Ռուսաստանը այս ամենից, և ինչ է շահել հավաքական Արևմութքը։
Եթե օբյեկտիվ նայեք կտեսնեք, որ բոլոր առումներով Արևմուտքը շահել է Հայաստանին թուրքերի գիրկը նետելով , իսկ Ռուսաստանը կորցրել ,սկսած տնտեսությունից, վերջացրած քաղաքականությունով։
Բայց քանի որ աշխարհում <> մարդկությանը պետք է <> ապա ամեն ինչում Պուտինն է մեղավոր։
Անուղղոելի ենք, դրա համար էլ պարտվում ենք