Ֆասթ բանկի հաճախորդները Սինեմա Սթար (Cinemа Star) կինոթատրոններում Visa ԱկնՔարտով տոմս գնելու դեպքում նույն ցուցադրության երկրորդ տոմսը կստանան անվճար։ Առաջարկը գործում է միայն Դալմա և Ռիո մոլերի կինոթատրոններում ցանկացած հրապարակային ցուցադրության ֆիլմի կամ մուլտֆիլմի համար։
Երկրորդ անվճար տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ կինոթատրոնի դրամարկղ և տեղում վճարում կատարել Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտով։ Առաջարկը գործում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հավելենք նաև, որ առաջարկը չի սահմանափակվում միայն մեկ տոմսով, երկու տոմս ձեռք բերելու դեպքում քարտապանները կստանան ևս երկու անվճար տոմս, և այդպես շարունակ։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ առաջարկը չի գործում առցանց գնման, կանխիկ վճարման կամ այլ միջոցներով վճարման դեպքում։
Ֆասթ բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ պատվիրել քարտը Բանկի մոբայլ հավելվածով։ ԱկնՔարտերն առաքվում են հաճախորդի նախընտրելի հասցեով։
Կարդացեք նաև
Ֆասթ բանկը ներկայացնում է քարտերի լայն տեսականի, որոնց հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


















































