«Հրապարակի» զրուցակիցը Տեր Զարեհ քահանա Աշուրյանն է:
– Ի՞նչ կասեք Փաշինյանի՝ թամաշա հիշեցնող միջոցառումների մասին, որոնք նա անվանում է պատարագ:
– Դրանք քաղաքական ակցիաներ են, ի՞նչ պատարագ: Եթե իշխանական բռնաճնշումների գնով կարող են հասնել նրան, որ հոգեւորականները չհիշատակեն Վեհափառի անունը, ապա պարզ է, որ պատարագի խորհուրդ չկա: Որեւիցե մեկը չի կարող փոխել պատարագի խորհուրդը, ձեւափոխել այն եւ այլն: Այդպես չի կարող լինել:
– Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվեց: Իշխանականները ցնծության մեջ են, կարծում են, որ Վեհափառն այլեւս չունի լեգիտիմություն եկեղեցում, ու հենց այդ պատճառով էլ անժամկետ հետաձգվել է այն:
Կարդացեք նաև
– Ինձ այդ գնահատականները ո՛չ զարմացնում են եւ ո՛չ էլ շոկի են ենթարկում: Իրենց գնահատականներն իրենց համար են, որոնք վաղուց ոչ մեկին չեն հետաքրքրում: Այդ մարդիկ իրականությունից կտրված, անհաղորդ ապրում են: Կա եկեղեցական խորհուրդ եւ խորհուրդը` Վեհափառի գլխավորությամբ, ինչպես ճիշտ ու պատշաճ է համարում, այդպես էլ վարվում է: Ոչ մեկը ներսից եւ դրսից չի կարող ազդեցություն ունենալ, որպեսզի հարկադրված որոշումների գնանք: Ժամանակ է տրվել, որպեսզի եպիսկոպոսներն իրենց սխալ ընթացքից, ովքեր տարբեր պատճառներով սկսել են հարել այս կամ այն ուժի օրակարգերին, հետ դառնան, գան կանոնական ընթացքի մեջ: Ես կարծում եմ, որ այս քայլով Վեհափառն իր գութն ու սերն է հայտնում` հերթական հնարավորությունը տալով սխալված մարդկանց, որպեսզի հետ կանգնեն սխալից:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































