Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանի ափին նախկին եւ ներկա պաշտոնյաներին պատկանող 23 ապօրինի շինությունների քանդման որոշումներ են կայացվել»․ Աննա Վարդապետյան

Դեկտեմբեր 11,2025 11:53

«Մի շարք միջնորդագրեր ենք ուղարկել Սեւան համայնքին եւ Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ին՝ Սեւանա լճի ափամերձ, բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամանոտաժելու եւ հողամասը նախկին տեսքի բերելու համար։ Աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, այս պահի դրությամբ երեք հողամասում շենք-շինություններն են ամբողջությամբ ապամոնտաժվել։ Մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ եւ կայացվել են 23 քանդման որոշումներ, որոնք դեռեւս կատարվել։ Բայց մենք շարունակելու ենք հսկողություն իրականացնել, եւ եթե աշխատանքները չկատարվեցին, պահանջելու ենք դատական կարգով հարկադրել կատարել քանդման աշխատանքները»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դատախազին կոչ արեց հնչեցնել, թե որ գույքերի մասին է խոսքը, ո՞ւմ են պատկանում դրանք։

Աննա Վարդապետյանն ասաց՝ գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ «Բնականաբար, դրանք հայտնի գույքեր են՝ մեկը Հարսնաքարն է, մեկը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է, գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում, մեկ գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին։ Եվ այս աշխատանքները հիմնականում վերաբերում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Այդ գույքերն առանձնատներ են, հանգստյան տներ են եւ բավական մեծ ներդրումներ են։ Այս առումով մի փոքր ընդլայնված քննարկում պետք է իրականացվի։ Այստեղ իրավական դուալիզմ ունենք՝ մի կողմից ինքնակամ կառույց է, եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ, որ դրանք պետք է հողին հավասարեցնել։ Բայց ես նաեւ հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ նաեւ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել»,- նշեց Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարություն այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 13 մլն 404 հազար դրամ արժեքով 1,5 հա մակերեսով հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը եւ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ին։ Այս անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031