Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Ադրբեջանն ինչո՞ւ պետք է ձեզ հետ բանակցի, եթե այս հարցով բոլոր զիջումներն արդեն արել եք՝ ինչպես միշտ. Տիգրան Գրիգորյան

Դեկտեմբեր 11,2025 12:22

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի ողջ բանակցային տրամաբանությունը մեկ օրինակով։ Ամիսներ շարունակ պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը փակված է, օրակարգային չէ կառավարության համար, վնասում է խաղաղ գործընթացին ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարներին, այս ամենը հնչեցնում էր նաև ԵԽԽՎ-ում ելույթի ընթացքում։

Ավելին, հորդորում էր բոլոր մյուս դերակատարներին այս թեմայով չխոսել, իսկ հիմա հայտարարում է․ «Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ՝ Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ։ Այդ թեման հանելով, նշանակում է՝ բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան»։

Հիմա Ադրբեջանը ինչո՞ւ պետք է ձեզ հետ այս հարցով բանակցի, ճանապարհային քարտեզ կազմի, եթե այս հարցով բոլոր հնարավոր զիջումները արդեն արել եք՝ ինչպես միշտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031