Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբեր 11,2025 13:12

Եղանակի կանխատեսում. դեկտեմբերի 11-16-ը

⬜ Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

⬜ Մարզերում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031