Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն հաստատեց՝ Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններ են իրականացնում

Դեկտեմբեր 11,2025 13:57

ՔԿ-ն հաստատում է՝ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանում։

Նշենք, որ այսօր ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվում ՔԿ ծառայողների կողմից, թե ինչ վարույթով՝ պարզ չէ։

Ի դեպ, այսօրվա խուզարկություններին նախորդել էր Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունեցել երեկ։ Բարձրացվել էր արցախցիների վերադարձի հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031