«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պարզվում է, նեղացել է, որ Վեհարանի պատին փակցված է բարերար Սամվել Կարապետյանի լուսանկարը, ինչին անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Տարոն Չախոյան, շա՞տ ես նեղացել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում։ Շա՞տ ես նեղացել, որ ձեր փոքրիկ խմբակի որևէ անդամի նկար այնտեղ երբեք տեղ չի գտնելու։ Վեհարանը ադմինիստրատիվ շենք է, և այնտեղ երբեք եկեղեցական արարողություններ չեն լինում։
Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է, և եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն՝ ՀԱՍԵ բարերարների նկարները տեղ են գտնում Վեհարանի պատերին։ Այդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու», – ասել է Ալիկ Ալեքսանյանը։


















































