Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում

Դեկտեմբեր 11,2025 14:57

Հաշվի առնելով ներդրողների մեծ հետաքրքրությունն ու առաջին թողարկումների հաջող տեղաբաշխումը՝ Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, իսկ արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 13.75%։

Օրեր առաջ Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել էր առաջին անժամկետ պարտատոմսերը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Այդ թողարկումների տեղաբաշխումն ավարտվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն ավելի շուտ՝ գրեթե մեկ օրվա ընթացքում։ Ուստի բանկը հաճախորդների պահանջարկը բավարարելու համար ընդունեց պարտատոմսերի նոր թողարկում կատարելու որոշում։

Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով 6.5%:

Այս նոր ներդրումային գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ: Յունիբանկը շարունակելու է հետևողականորեն ամրապնդել իր դիրքերը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ժամանակակից ներդրումային գործիքներ և նպաստելով երկրի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Անժամկետ ​​պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031