Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ իրադարձությունն ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ. Ռոման Երիցյան

Դեկտեմբեր 11,2025 16:00

«Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվում է խուզարկություն գործողությունը, նախաձեռնվել է 2025թ. հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ: Խոսքը վերաբերվում է կոնկրետ Իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից սեսիայի պայմանագիր կնքելու հետ: Սեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում»,-Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում, որտեղ խուզարկություն է  իրականացվում, լրագրողներին փոխանցեց փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով դատարանի խուզարկության որոշումը, անձամբ ես չեմ արձանագրում: Եվ չեմ հասկանում՝ առհասարակ 2021թ տեղի ունեցած իրադարձությունն ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ… Թե Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում ինչ փաստաթղթեր են փնտրում՝ մեզ համար հասկանալի չէ:

Ըստ դատարանի որոշման, պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով»,-նշեց փաստաբանը:

Նրա ձեւակերպմամբ. «Զարմանալի չէ, որ մինչ այս պահը չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ, որը կարող է այդ վարույթի համար ունենալ որեւէ նշանակություն: Դատարանի որոշման մեջ արծարծվում է նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը: Այս կապակցությամբ ես հետագայում լրացուցիչ հայտարարություն կանեմ»:

Մանրամասն տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031