Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































