Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ անունը հայտնելով՝ Գլխավոր դատախազը նշել է՝ կառուցել եմ ինքնակամ կառույցներ․ ահա այդ «թանկարժեք գույքը»․ Նորայր Փանոսյան

Դեկտեմբեր 11,2025 19:40

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանը գրում է.

«Այսօր կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազը Սեւանի լճի ափի հողատարածքների վերաբերյալ քննարկման ժամանակ հիշատակելով մի քան անձանց անուններ նշել է, նաեւ իմ անուն ազգանունը հայտնելով, որ այդ հողատարածքների վրա կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ թանկարժեք գույքեր։

Իմ մորս, համատեղությամբ՝ հորս 2006 թ. տրամադրվել է 600 ք|մ հողատարածք կառուցապատման իրավունքով։

Տեղադրում եմ թանկարժեք գույքի նկարները։ Ահա հայտնի գույքը:

Բավականին թանկարժեք։

Հետգրություն սպասում եմ ՀՀ նախագահի օգնական եւ ՀՀ սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղարի հրամանների պատճեներին՝ ինչ եղան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031