Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները կարևորել են կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում իրականացվող աշխատանքները

Դեկտեմբեր 11,2025 20:22

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Արսեն Այվազյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին է ներկայացրել Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները և կարողությունները։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներին, Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև Քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող այլ հարցերի։

ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները կարևորել են կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031