Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունն էլ փոխվի, խաղաղության փաստաթուղթն էլ ստորագրվի, մեկ է՝ Ադրբեջանի պահանջները շարունակական են լինելու Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 11,2025 20:40

-Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը իրականացնում է, քանի որ գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքի ներքո: Մենք լսում ենք, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր պահանջներ ներկայացնում ՀՀ նկատմամբ:

Ինքը իր այդ հայտարարությամբ եւս մեկ անգամ ե՛ւ արտաքին աշխարհին, ե՛ւ Ադրբեջանին ասում է՝ պատրաստ եմ փոխել Սահմանադրությունը, միայն թե խաղաղության պայմանագիրը լինի,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել անձամբ, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պարզվի՝ այն չի համապատասխանում մեր գործող Սահմանադրությանը:

Օհանյանի խոսքով՝ խաղաղություն կարող է լինել այն դեպքում, երբ երկու երկրներն ունեն որոշակի հավասար պայմաններ՝ հավասարակշռություն ե՛ւ քաղաքական, ե՛ւ մնացած բոլոր ոլորտներում. «Բայց մենք տեսնում ենք՝ Ադրբեջանի կողմից այդ նույն հռետորաբանությունը, պահանջները չեն փոխվում: Դրանք ունեն երկար շարան ու եթե ինչ-որ մի փաստաթուղթ էլ ստորագրվի, Սահմանադրությունն էլ փոխվի, այդ պահանջները շարունակական են լինելու »:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031