Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և ԵԱՏՄ միջև. Օվերչուկ

Դեկտեմբեր 11,2025 21:12

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Անհնար է միաժամանակ մնալ երկու միավորումներում, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հայտնել Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան բիզնեսի վերաբերմունքի փոփոխության մասին, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին։ Կարծում ենք, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցելն անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանը և Ռուսաստանը պահպանում են լավ կապերը, սակայն երկրների միջև առևտուրը զգալիորեն նվազել է 2025 թվականին։

«Մենք այս տարի տեսել ենք Հայաստանի հետ տնտեսական առևտրի անկում, եթե խոսքը Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի մասին է։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12,4 միլիարդ դոլար։ Այս տարի այն, հավանաբար, կկազմի մոտ 6 միլիարդ դոլար։ Սա շատ նկատելի անկում է»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

 

Թարգմանությունը` News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031