Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը դրական է գնահատել 81,8%-ը, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը՝ 77,7%-ը

Դեկտեմբեր 12,2025 13:02 Share

«Որքանո՞վ եք հավանություն տալիս հետեւյալ  ինստիտուտներին: Հարցվածների 63,4 %-ը նշել է, որ լիովին հավանություն է տալիս ՀՀ բանակին, 18,4%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս: Ընդհանուր առմամբ՝ 81,8%-ը դրական է գնահատել ՀՀ բանակը»,-ասուլիսում նշեց GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացրելով քաղաքական բանտարկյալների, Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների, քաղաքական գործիչների ճանաչվածության, կուսակցությունների վարկանիշների եւ այլ թեմաների վերաբերյալ «In Չագուչ We Veritas» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ հարցման արդյունքների՝ 63,3%-ը լիովին հավանություն է տալիս Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը, 14,4%-ն ավելի շուտ հավանություն է տալիս: Ըստ այդմ, 77,7%-ը դրական տիրույթում է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը:

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031