Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դարձել է ICPEN-ի լիիրավ անդամ

Դեկտեմբեր 12,2025 14:10

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, ակտիվ մասնակցություն ցուցաբերելով Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի  (ICPEN)  աշխատանքներին, դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։

Հանձնաժողովը ICPEN-ի գործընկերոջ կարգավիճակ էր ստացել 2023 թվականի նոյեմբերին՝ հնարավորություն ստանալով երկու տարի անց անդամակցել կազմակերպությանը։

ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով (UNCTAD), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Եվրոպական հանձնաժողով և այլն:

Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն ունի ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ոլորտի միջազգային լավագույն փորձի փոխանակման և անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման տեսանկյունից:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել