«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Առողջապահության ապահովագրության բովանդակությանը դեռ կանդրադառնանք։
Ինչպես հայտնի է, ապահովագրության համար 200.001 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարելու են ամսական 10.800 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից։ Սրան զուգահեռ որոշ չափով նվազում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին կատարվող վճարումների չափը։
Արդյունքում, երբ անկախ աշխատավարձի չափից բոլորը նույն գումարն են վճարում, ավելի ցածր եկամուտ ստացողների բեռը ավելի շատ է լինում, քան՝ ավելի բարձր եկամուտ ունեցողներինը։
Սա սոցիալական անարդարության դասական օրինակ է, որը գործող իշխանությունների հիմնական վարքագիծն է։
Կարդացեք նաև
Աղյուսակում ներկայացված տարբեր աշխատավարձերի դեպքում կատարվող պահումների չափը (եկամտային հարկ, կուտակային վճար, զինապահովության վճար, առողջապահական ապահովագրության վճար) և թե դրանք ընդհանուր աշխատավարձի քանի տոկոսն են կազմում հիմա ու ինչքան մասը կկազմեն եկող տարվանից։
Այս ձևով համակարգի ներդրումը ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը, որի արդյունքում աղքատներն ավելի են աղքատանում, իսկ հարուստներն ավելի են հարստանում։


















































