Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ. Համբարձում Մաթևոսյան

Դեկտեմբեր 12,2025 14:28

Նախարար Համբարձում Մաթևոսյանը UNEA-7-ի շրջանակում մասնակցել է Կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերին նվիրված միջոցառման, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեսլականը կենսաբազմազանության պահպանման և Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի (MEAs) իրականացման գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ։

Իր ելույթում շեշտել է, որ երիտասարդների ներգրավվածությունը ազգային մակարդակում բնապահպանական քաղաքականությունների իրականացման առանցքային նախապայման է․ նրանք բերում են նորարար գաղափարներ, ուժեղացնում են հաշվետվողականությունը, խթանում են գիտության վրա հիմնված մոտեցումների իրագործմանը։

Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ՝ ապահովելով նրանց մասնակցությունը որոշումների ընդունման բոլոր փուլերում։

Հարցերին ի պատասխան ներկայացրել է բնապահպանական գործընթացներին երիտասարդների ներգրավման հայաստանյան փորձը, խոսեցի էկոկրթական ծրագրերից ու ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունից:

Քանի որ Հայաստանը լինելու է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի հյուրընկալ երկիրը, մեզ համար առաջնահերթ է ապահովել ներառական ու մասնակցային գործընթացներ, ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունն ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Միևնույն ժամանակ, նախարարը կառավարություններին կոչ է արել խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և երիտասարդական կառույցների հետ, ստեղծել ինստիտուցիոնալ մեխանիզմներ երիտասարդների մասնակցության համար հետազոտության, քաղաքականության մշակման, մոնիթորինգի և հաշվետվողականության բոլոր փուլերում, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությամբ ու ընդգրկուն քաղաքականություններով կամրջել սերունդների և սեռերի միջև ընկալումների տարբերությունները։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031