Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մանդատի ընտրություն չէ․ 2026-ի ընտրությունները Հայաստանում մեր ապրելու իրավունքի մասին են»․ Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 12,2025 14:58

Իշխանության՝ ջարդված եւ անարժանապատիվ մոդելը, որը քարոզում են գործող իշխանությունները՝ իրական Հայաստանի անվան տակ, ձեւավորում է լուրջ եւ կոնսոլիդացված դաշինք՝ ընդդեմ խեղճության։

8-10 ամիս առաջվա վարկանիշով այս իշխանությունը վերարտադրվելու որեւէ տարբերակ չուներ եւ գնաց պայմանները փոխելու ճանապարհով՝ ցանկացած գնով՝ օրինական, թե անօրինական․ այս մասին այսօր կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Ո՞ւր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ այժմ իշխանությունը փորձում է ստեղծել մի իրականություն, որտեղ իր հնարավորություններն ինքն ավելի բարձր է գանահատում, ու բնավ կարեւոր չէ՝ այդ իրականությունն ավելի լավն է, թե վատը, ավելի այլանդակ դրսեւորումներ ունի․ «Հիմա Հայաստանում մի իրավիճակ է, երբ թվում է թե իշխանությունը չունի զսպաններ, եւ դա այդպես է։ Բայց իշխանությունը նաեւ սխալներ է թույլ տալիս, որոնցից պետք է օգտվել։ Այդ դեպքում հնարավոր է առողջացման գնալ»։

Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայ առաքելական Եկեղեցու դեմ իշխանության քայլերը բերեցին աննախադեպ համախմբվածության՝ Եկեղեցու եւ կաթողիկոսի շուրջ։ Նաեւ՝ իշխանության՝ ջարդված եւ անարժանապատիվ մոդելը, որը քարոզում են գործող իշխանությունները՝ իրական Հայաստանի անվան տակ, ձեւավորում է լուրջ եւ կոնսոլիդացված դաշինք՝ ընդդեմ խեղճության։ Ուստի, իր գնահատմամբ, եթե փոփոխությունների հայտ ներկայացնող հանրային եւ քաղաքական միավորները կարողանան օգտվել սրանից, դա էլեկտորալ արդյունք կստանա առաջիկա ընտրություններում․ «Ես վստահ եմ, որ կարողանալու են։ Ես վստահ եմ, որ մենք լավ պոտենցիալ ունենք՝ տեր կանգնելու մեր երկրին, եւ դա անելու ենք։ Խնդիրն աշխատանքն է, ճիշտ աշխատանքը։ Ոչ իշխանական համակարգերից, ցավոք, հաճախ հնչում են ոչ ճիշտ գաղափարներ։ Այստեղ է, որ համախմբում է պետք։ Ճիշտ աշխատանքի դեպքում, մենք կունենանք դրական արդյունք»։

Վահե Հովհաննիսյանը նաեւ կարծում է, որ նախընտրական փուլում հասարակությունն այլ ձեւով է դրսեւորվելու, այն ամենեւին ջարդված եւ անկում ապրած չի լինելու։ Հանրային տրամադրությունների փոփոխության հարցում, ըստ նրա, ընդդիմություն հասկացության վերանայումն է կարեւոր, ընդդիմադիր ուժերի՝ իրենք իրենց հետ ազնիվ լինելու իմաստով, սեփական վարկանիշի եւ սեփական հաղթանակի վրա չկենտրոնանալու, այլ՝ պետության եւ ընդհանուրի շահի տեսանկյունից հանդես գալու։

«Սա մանդատի ընտրություն չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պատմական փուլում եթե հասկանանք, որ ընդդիմությունը մեկ-երկու քաղաքական ուժը չէ, այլ հասարակության այն հատվածը, որը հաշտ չէ իշխանության վարքագծի հետ, կստացվի 70 տոկոսի մասին է խոսքը, որին դիմագրավելը բարդ է։ Նա առաջարկում է հանրությանը բացատրել, որ այս ընտրությունները Հայաստանում մեր ապրելու իրավունքի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամեն ինչ ճիշտ է:
    Սակայն այս ամենը հասկանում են 15մլն եվրո տվող համակարգը: Եվ նրանք աշխատանքը (իրականում գումարի բաժանումը) իրականացնելու են Երևանից դուրս: Համ չի երևում` ընդդիմությույնը հիմնականում աշխատում է Երևանուն, Երևանից (սա է հիմնական ու որոշիչ վտանգը), համ էլ հեշտ է ձայները կորզել` շրջանների ժողովուրդը քիչ բծախնդիր է:
    Ապակենտրոնացում: ‘Խեղճերը’ բնակվում են շրջաններում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031