Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր և ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին

Դեկտեմբեր 12,2025 20:50 Share

Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել. դրանք մնացել են առանց քննության:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Էմիլ Բաբիշովը (ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարդանյանը հրաժարվել է նրա ծառայություններից) խնդրել է արժանահավատ չհամարել «տուժողների», այդ թվում՝ Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները: Նա նաև հայտարարել է, որ ցուցմունքների մի մասը կապ չունի «մեղադրյալի» հետ։

Վարդանյանն ինքը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին. դատարանը բավարարել է խնդրանքը: Մյուս խնդրանքը՝ այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին, մերժվել է։

Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031