Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հաղթանակը ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր տաղանդը, մտքի ճկունությունը և ոգու ամրությունը»

Դեկտեմբեր 13,2025 09:40

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը օրերս նվաճեց Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը՝ 1,5:0,5 հաշվով պարտության մատնելով աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Այս առիթով սոցիալական ցանցերում շատ տարբեր գրառումներ եղան։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Լևոն Արոնյանը կարծես դառնում է ֆրիսթայլ (Ֆիշերի կամ նույնը` 960) շախմատի աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը:

Ինչ-որ իմաստով սա հարգանքի արժանի ավելի մեծ նվաճում է, քան դասական շախմատինը, որովհետև ֆրիսթայլ շախմատում կարող է լինել 960 պատահականորեն գեներացված սկզբնական դիրք, և այսպես կոչված «տեսական նախապատրաստությունը», այսինքն, պատմության ընթացքում խաղացած սկզբնախաղերն անգիր իմանալը որևէ դեր չի խաղում: Առավելություն են ստանում այն շախմատիստները, ովքեր ունեն տեղում դիրքի վերլուծության և հաշվարկի, ինչպես նաև իմպրովիզացիայի գերագույն կարողությունները:

Այս առումով նվաճումը հատկապես տպավորիչ է, քանի որ այն ձեռք է բերվել եզրափակչում Մագնուս Կարլսենի նկատմամբ: Հատկապես տպավորիչ էր Թ:d4 քայլով սկսած գրոհը:
Լեւոն Արոնյան, կեցցե´ս:

Դառը շնորհավորանք նաեւ Հայաստանին, որի այսօրվա տգետ եւ ապաշնորհ ղեկավարները իրենց գործողություններով թուլացրին Հայաստանը բոլոր բնագավառներում, նաեւ շախմատում՝ դադարեցնելով պետական աջակցությունը մեր ազգային մեծագույն շախմատիստին, պարտադրելով նրան այդ աջակցությունը փնտրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին Հայաստան, ինչպես ընդհանրապես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Լևոն Արոնյանի հաղթանակը մեծ ոգևորություն և հպարտություն պարգևեց բոլորիս։
Նրա նվաճումները տարիներ շարունակ մեզանից յուրաքանչյուրին, ամբողջ հայ ժողովրդին տալիս են հպարտանալու նոր առիթ՝ ապացուցելով մեր կարող և ստեղծարար ուժը։

Այս հաղթանակը ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր տաղանդը, մտքի ճկունությունը և ոգու ամրությունը։ Յուրաքանչյուրիս սրտում խորը ակնածանք է ծնվում՝ գիտակցելով, որ մեր ժողովուրդը տարբեր ոլորտներում ունի հաղթանակած, բարձունքներ նվաճած հայրենակիցներ։

Լևոն ջան, շնորհավորում ենք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական, դառնան ներշնչանքի աղբյուր և ուժ տան մեզ նոր հաղթանակների ճանապարհին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031