Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանչիների անունները տալով՝  եկան իշխանության, բայց այդ մարդիկ կյանքը վայելում են, բացարձակապես ուրիշ մարդիկ բանտերում են. Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 13,2025 15:15

«Հետաքրքիր ժամանակահատվածում է տեղի ունենում մեր կուսակցության համագումարը, որտեղ Հայաստանն առանց աղմուկի տարբեր միջադեպերով եւ օր օրի գնում է դեպի դիկտատուրա, եւ դիկտատուրան Հայաստանում սողալով, շատ դեպքերում աննկատ այցելում է մեզ»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ նշեց կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ մեջբերումներ անելով Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկից:

Մանրամասն` տեսանյութում

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթում հիշեցրեց, թե ինչ ոգեւորված էին իրենք 10 տարի առաջ, երբ հիմնում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Նա նշեց, որ այն ժամանակ եւս պնդում էին, որ բոլոր խնդիրները հիվանդ քաղաքական համակարգի արդյունք են, որի առողջացման դեպքում մարդու բակում եղած անգամ տարրական խնդիրը կլուծվի:

Մանրամասն` տեսանյութում

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2026թ սպասվող ԱԺ ընտրություններին: Նա նաեւ ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

«Շուտ 7,5 տարի անցել է ժողովրդական շարժումից, որ իրենց թալանողները, իրենց նկատմամբ հանցագործություն անողները դատվեն: 7,5 տարի անց ո՞վ է դատվել՝ Միքայել սրբազանը, քրեորեն արգելված ոչ մի բան չանելու համար… Ո?վ է կալանքի տակ՝ Սամվել Կարապետյանը, էլի սրբազաններ, որոնք Քրեական օրենսգրքով արգելված արարք թույլ չեն տվել եւ ապօրինի բանտարկված են… Թալանչիները, գող-ավազակները, ում անունները տալով, գոռալով եկան իշխանության, էդ մարդիկ  հիմա կյանքը վայելում են, իսկ բացարձակապես ուրիշ մարդիկ գտնվում են բանտերում»,-ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահը:

Նա կոչ արեց, որ մարդիկ անպայման ընտրություններին գնան տեղամասեր եւ կատարեն իրենց պարտքը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ որտեղ մեծ մասնակցություն է եղել, իշխանությունը պարտվել է: «Լուսավոր Հայաստանի» լիդերը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի համաժողովրդական մասնակցություն լինի ընտրություններին, իսկ ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց այն մոտեցումները, որոնք կային 2021թ, գնան խոշորացման, որպեսզի ձայները չփոշիանան, իսկ Փաշինյանը հեռացվի:

Համագումարն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031