Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա իշխանությունը մեղսակից է Արցախում իրականացված ցեղասպանությանը. Պարույր Հայրիկյան

Դեկտեմբեր 13,2025 18:32

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, ներկայացնելով «Ազգային Համագործակցության Կլոր Սեղանի» կազմակերպած՝ ընտրությունների թեմայով լսումները, ասաց, որ ամեն անգամ լսումներին հանդես կգա 3 բանախոս, եւ լսումները կլինեն շարունակական: Այս անգամ բանախոսներն էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Արմեն  Արայանը՝ Հայկական ընտրություն ՀԿ-ից եւ հեռավար ձեւաչափով Նյու Յորքից՝ Գարեգին Մանուկյանը Սպարապետ քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնից:

«Այսօրվա առաջնային քննարկվող թեմաներից մեկը 2026 թ․-ի ընտրություններն են: Դրա հետ կապված կա տարակարծություն: Օրինակ մեր քաղաքական ուժը կարծում է, որ 30 տարի շարունակ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի եղել եւ հնարավոր չի, որ լինի, որովհետեւ 30 տարի շարունակ Հայաստանում  տիրում է ապազգային, հակապետական, կորպորատիվ, օտարի շահերը սպասարկող եւ ընդհանուր առմամբ՝ հակահայ իշխանական համակարգ: Եվ ընտրությունները միջոցառում են, որը կազմակերպվում է, որպեսզի կարողանան իշխանության փոխանցում իրականացնել՝ մի վարչակարգից մյուսին, ինչը եղել է 30 տարի շարունակ»,-նշեց Արա Հակոբյանը:

 Մանրամասն՝ տեսանյութում

«Ընտրությունների հանդեպ եղած տարաձայնությունները մեր այս հանդիպումների ընթացքում չեն կարող խոչընդոտ լինել համագործակցության համար: Մենք ընտրությունների հավանականությանը չենք հավատում, բայց տրամադրված ենք ուղիներ գտնել համատեղ աշխատելու համար: Ընդհանրապես կա երկու հիմնական մոտեցում՝ մարտավարական. ընտրությունները մենք ընկալում ենք որպես մարտավարական խնդիր եւ ռազմավարական մոտեցում, ինչը կապված է Սահմանադրության հետ: Ռազմավարական մոտեցումները ներառում են բոլոր մարտավարական  խնդիրները, այնպես որ մեզ համար շատ ցանկալի է, որ խոսենք ռազմավարական խնդիրների մասին…Մենք պետք է այսպիսի միջոցառումները սկսելուց առաջ ամենակարողին խնդրենք, որ մեզ ճիշտ ուղու վրա պահի եւ աջակից լինի»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ խաչակնքվելով:

«Մենք այն կարծիքին ենք, որ մանավանդ «Ազգային Համագործակցության Կլոր Սեղանի» շրջանակներում խոսելիս, քանի որ Կլոր սեղանը տվել է գնահատական, որ այսօրվա իշխանություններն, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների տրամադրված քաղաքական ուժ են: Մենք տվել ենք իրենց գնահատականը, որ նրանք մեղսակից են Արցախում իրականացված ցեղասպանությանը, զբաղված էին ժողովրդի գրպանը մտնելով եւ տեռորի ենթարկելով, նրանք անառարկելիորեն խախտել են օրենքը, որը երաշխավորում է ժողովրդավարությունը:

Կուսակցությունների մասին օրենքում շատ հստակ ասված է՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն այս հոդվածով երաշխիք են ստանում, որ նրանց գործունեությունն ապահոված կլինի, իրավունք կունենան ազատ արտահայտել իրենց տեսակետները, եւ ի հավելումն այդ դրույթին՝ կուսակցությունների մասին Սահմանադրական օրենքում ասված է՝ այն հայտարարությունները, որ կուսակցությունների կողմից կարվեն իշխանություններին, իշխանությունները պարտավոր են քննարկել: Մեր Ազգային Համագործակցության Կլոր Սեղանը, քննարկելով այդ խնդիրը, շատ հստակ գնահատական է տվել:

Այսինքն, մեզ համար ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության նախատրամադրված իշխանությունների հետ: Ինչու եմ այսպես մեղմ արտահայտվում, որովհետեւ դատարանը դեռ իր կնիքը չի դրել, որ իրենք հանցագործ են»,-հավելեց ԱԻՄ նախագահը:

 Մանրամասն՝ տեսանյութում 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031