Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են մարդասիրական քողի տակ արդարացնե՞լ թուրքական շտապ օգնության մեքենայի ի հայտ գալը Երևանի փողոցներում

Դեկտեմբեր 13,2025 22:03

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել Հայաստանում թուրքական շտապօգնության մեքենայի երթևեկության վերաբերյալ, ինչը տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում՝ սոցցանցերում բուռն քննարկումներ առաջացնելով։

Տեսանյութի կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ գրելով․

Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված. ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ-որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում. մասնավորապես ոմն Լառա Մուրադյանին։

Տեսանյութը տարածել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ գրելով․

Այս լալահառաչ և կրքոտ ձայնը շաքարով ԿԴրեմ..

Այս տեսանյութի մեքենայով իմ երիտասարդ ազգակցին, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և գտնվում է կոմայի մեջ, ես եմ օգնել՝ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։

Անընդունելի եմ համարում և դատապարտում նման զգայուն թեման քաղաքական շահարկման թեմա դարձնելը տիկնոջ (ոմն Լառա) կողմից։

Արձագանքել է նաև բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ գրելով․

Իմ համար անհասկանալի է ՖՐԱՆՍԻԱՅԻՑ – ԵՐԵՎԱՆ պացիենտին շտապ օգնության մեքենայո՞վ են տեղափոխել…

Շտապ օգնության մեքենան կիրառվում է կարճ դիստանցիաներ հաղթահարելու համար…

Նույնիսկ հեռու մարզերից (օրինակ՝ Սյունիք, Շիրակ) պացիենտին Երևան շտապ տեղափոխելու համար կիրառում են սանիտարական ավիացիա, իսկ այս դեպքում Ֆրանսիայից Երևան տեղափոխել են ԹՈՒՐՔԱԿԱՆ շտապ օգնության մեքենայով ու այժմ փորձում են մարդասիրական քողի տակ արդարացնել թուրքական շտապ օգնության մեքենայի ի հայտ գալը Երևանի փողոցներում:

Հիշեցնեմ, որ Թուրքիան ՑԱՄԱՔԱՅԻՆ սահման ՉՈՒՆԻ Ֆրանսիայի հետ, ուստի ինչ-որ կերպ՝ առանց ցամաքային փոխադրամիքոցի այդ պացիենտին Ֆրանսիայից տեղափոխել են Թուրքիա, իսկ հետո ցամաքային ուղիով՝ Հայաստան:

Հիմա մի քանի հարց, որոնք լրագրողները կարող են ուղղել պատասխանատու մարմիններին՝

1. Եթե պացիենտի վիճակը ծանր էր, ինչո՞ւ մեր ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ Ֆրանսիայից պացիենտը ուղիղ Երևան չի տեղափոխվել…

2. Եթե պացիենտի վիճակը ծանր էր, ինչո՞ւ չի կիրառվել սանիտարական ավիացիան, և սահմանից պացիենտը անմիջապես չի տեղափոխվել Երևան…

3. Եթե պացիետի վիճակը ներում էր, որ նա ցամաքային ուղիով տեղափոխվի, ապա պացիենտի վիճակը անհետաձգելի չէր (սահմանից Երևան տեղափոխումը կազմում է նվազագույնը 2 ժամ), ապա ինչո՞ւ պացիենտը չի հոսպիտալացվել մոտակա հիվանդանոցում (օրինակ՝ Հայ-թուրքական սահմանից ամենամոտ հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնն է):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031