Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել հիվանդի տեղափոխումը Հայաստան․ Նարեկ Զեյնալյան

Դեկտեմբեր 14,2025 10:56

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։

1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։

2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։

3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված՝ ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։

4. Հիվանդի հարազատները փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031