Ինքնիշխան Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Շավեշյանի ֆեյսբուքյան գրառումը
էն, որ Անթալյաներում հանգստանում եք, ապրանքը գնում եք, էդ ոչինչ, կարելի ա, իսկ որ մարդու կյանք ա փրկվում, թքած ունեք։
Լավ չի, ժողովուրդ ջան…
Սիրելի հայրենակիցներ, այժմ անցնեմ բուն թեմային, որին ցանկանում են քաղաքական երանգ տալ որոշ քաղաքական դիակներ…
Նրանց կողմից դա տգիտություն է, ուղղակի կասեմ` ամոթ ձեզ ….
Հիվանդը շատ ծանր վիճակում (սուր իշեմիկ ինսուլտով (կաթված), կոմայի մեջ) Ֆրանսիայից տեղափոխվել է Հունաստան, այնուհետև Թուրքիայով, Վրաստանով տեղափոխել է Հայաստան։
Կարդացեք նաև
Իմիջիայլոց, հիվանդին տեղափոխող մեքենան միջազգային Կարմիր մահիկ, Կարմիր խաչ կազմակերպությանն է եղել։
Հիվանդը հորեղբորս թոռն է, Հայաստանի քաղաքացի, 42 տարեկան։
4 անչափահաս երեխաների հայր։
Արդեն կոմայի մեջ է 1 ամսից ավելի, շնչառական ապարատին է միացված։
Առողջական վիճակը թույլ չէր տալիս, որ օդային ճանապարհով կազմակերպվեր հարազատիս տեղափոխումը Հայաստան։
Այժմ հիվանդը շատ ծանր վիճակում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնում բժիշկների հսկողության տակ է։
Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնի տնօրենությանը և ողջ բժշկական անձնակազմին, որոնք արագ, պրոֆեսիոնալ մեր հիվանդին ընդունեցին, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում։
Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
Որի օգնությամբ է կազմակերպվել հարազատիս տեղափոխումը Հայաստան։
Դատապարտում եմ այս ցավալի թեման քաղաքական շահարկման թեմա դարձնելը Լառա Մուրադյանի կողմից։


















































