Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Սիդնեյում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Դեկտեմբեր 14,2025 18:41

Այսօր Սիդնեյի Բոնդի լողափում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել, հայտնել են ավստրալիացի պաշտոնյաները։ Ոստիկանությունը հայտնում է, որ երկու մարդ է ձերբակալվել:

Ավստրալիայի ոստիկանությունը սա ահաբեկչություն է անվանել:

Ավստրալիան 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր մի շարք հակասեմական հարձակումներ է ունեցել սինագոգների, շենքերի և մեքենաների վրա։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ սարսափած է կրակոցներից։

Աշխարհի ամենահայտնի լողափերից մեկը՝ Բոնդին, սովորաբար լի է տեղացիներով և զբոսաշրջիկներով, հատկապես հանգստյան տաք օրերին։

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031