Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայրապետյան

Դեկտեմբեր 14,2025 19:35

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։

Ի՞նչ է ֆիշինգը

Ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։

Մի քանի մտահոգիչ փաստ

  • Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է։
  •  Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ։
  •  Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից։

Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են։

 Ինչպե՞ս պաշտպանվել

  • Մի սեղմեք կասկածելի հղումների վրա։
  • Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին։
  • Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն։
  •  Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ ձեր հարազատներին։
  • Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում։

Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031