Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Հոգևորականները քաղաքականությամբ չեն զբաղվում թեզն անգրագետ մանիպուլյացիա է․ Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբեր 14,2025 22:40

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոգևորականներ, ովքեր «զբաղվել են քաղաքականությամբ»

1. Խրիմյան Հայրիկ

Կաթողիկոս, միաժամանակ ազգային քաղաքական առաջնորդ։ Ակտիվ դերակատար էր և՛ եկեղեցապատկան ունեցվածքի համար պայքարում, և՛ խաղաղության բանակցություներում Հայկական հարցը բարձրացնելիս։

2. Օսկար Ռոմերո (Սալվադոր)

Արքեպիսկոպոս, ով դարձավ աղքատների և ընդդիմության քաղաքական ձայնը ռազմական դիկտատուրայի պայմաններում։ Սպանվեց հենց այդ պատճառով։ Հետագայում՝ սրբադասվեց։

3. Դիետրիխ Բոնհեֆեր (Գերմանիա)

Լյութերական աստվածաբան և հոգևորական, ով բացահայտ հանդես էր գալիս նացիստական ռեժիմի դեմ։ Մասնակցեց Դիմադրությանը, հրապարակավ դատապարտեց Հիտլերին որպես չարիք։ Կախաղան հանվեց 1945-ին։

4. Մարտին Լյութեր Քինգ (ԱՄՆ)

Բողոքական հոգևորական ԱՄՆ-ում։ Քինգը ղեկավարում էր զանգվածային շարժում՝ բոյկոտներ, երթեր, քաղաքացիական անհնազանդություն։ Ամենակոշտ կերպով քննադատում էր պատերազմական քաղաքականությունը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Սպանվել է իր գործունեության համար։

5. Մահաթմա Գանդի (Հնդկաստան)

Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

Դիտմամբ եմ օրինակները վերցրել տարբեր ժամանակներից ու տարբեր երկրներից։ Այս շարքում կարող էին լինել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, Հռոմի պապերի անուններ, Իսլամական աշխարհից բազմաթիվ հոգևորականների անուններ, ովքեր ընդհուպ հիմանդրել են մեծ ազդեցություն ունեցած կրոնաքաղաքական շարժումներ, հրեա հոգևորականների անուններ, ովքեր զբաղեցրել են բարձրագույն պետական պաշտոններ ու այդպես շարունակ։ Այդ անունների ցանկն անվերջ է իրականում։

Այնպես որ, հոգևորականները քաղաքականությամբ չեն զբաղվում թեզն անգրագետ մանիպուլյացիա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031