Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Զանգակատուն համայնքի սիրելի բնակիչնե՛ր, վստահաբար տեղյակ եք, որ համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լևոն Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում:
Ցավոք, այս ընթացքում դրական կամ բացասական կարծիքներից զատ՝ հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ գյուղի բնակիչների և մասնավորապես աշակերտների հասցեին:
Կարդացեք նաև
Պ. Սևակի տուն-թանգարանը սա բացարձակապես անընդունելի է համարում: Անշուշտ, միշտ էլ կարելի է դիրքորոշում հայտնել, բայց մարդկանց վիրավորելը անթույլատրելի է, և այդ վիրավորողները որևէ կերպ չեն կարող Պ. Սևակի հոգևոր պատգամների կրողը լինել:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային բողոքը և այն հանգամանքը, որ թանգարանի համար անչափ կարևոր է մեր համագյուղացիների կարծիքը, խնդրում ենք մասնակցել հետևյալ հարցմանը՝
ԿՈ՞ՂՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՔԱՆԴԱԿԸ ՀԵՌԱՑՎԻ»:



















































