Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին հիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը. Արմեն Գալջյան

Դեկտեմբեր 15,2025 13:48

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր տան պատուհանից երևում է Արա լեռը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում օդի որակի վատթարացման պատճառով այն գրեթե չէր երևում, սակայն երեկվանից սկսած՝ քամիների ակտիվացումից հետո, լեռը կրկին շատ պարզ երևում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին հիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը, ինչի հետևանքով օդը բառացիորեն «կանգնած» էր մնում քաղաքում։

Վերջին երկու շաբաթների ընթացքում օդի ցածր որակի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր, հաճախ նաև չափազանցված գնահատականներ։ Մինչդեռ իրական պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է ավելի սառը և փաստարկված մոտեցում։ Անշուշտ, շինհրապարակների ցանցապատումը և վերահսկողության այլ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է հետևողականորեն իրականացվեն։

Սակայն ոչ պակաս կարևոր է խնդիրների ճիշտ ձևակերպումը և իրական պատճառների վրա կենտրոնանալը՝ առանց դրանք փոխարինելու հույզերի կամ քաղաքական մոլորությունների վրա հիմնված մեկնաբանություններով։ Միայն այդ դեպքում կարելի է գտնել արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ բնապահպանական խնդիրների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031