Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղիղ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ գիտենան՝ միայն Հայաստանով չէ»․ դատարան ներս մտնելուն պես կատակեց Վարդան Ղուկասյանը

Դեկտեմբեր 15,2025 14:02

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա որդին՝ Սպարտակը, ներս մտնելով հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստի, սկսեցին հարցուփորձ անել ներկաներին, թե ինչպե՞ս են։ «Ի՞նղ եք, լավ եք»,-ներկաներին հարցրեց Սպարտակ Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանն էլ սկսեց հայացքով փնտրել՝ ով է ներկա, ով՝ բացակա։ «Ցոլակ, լա՞վ ես, լավ էղի, բոլորին ջերմ-ջերմ կբարևես», ասաց նա։

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, որին ի պատասխան՝ Ղուկասյանը ժպտաց ու բարձրաձայն սկսեց կատակել․ «Ուղիղ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ գիտենան՝ միայն Հայաստանով չէ․․․ Մի հատ էլ եվրոպական էն բանի անունն ինչ էր, հատուկ դրան էլ»։

Ներս մտավ դատավորը, զրույցն ընդհատվեց։

Վկաներից երեքը պատշաճ ծանուցվել, սակայն չէին ներկայացել դատարան, որի պատճառով նիստը հետաձգվեց։ Նկատենք, որ հրավիրված վկաներից մեկը՝ Արտյոմ Մազմանյանը, որը չէր եկել նիստին, ժամանակին առանցքային պաշտոն էր զբաղեցնում Գյումրու քաղաքապետարանում․ Վարդան Ղուկասյանի օրոք աշխատակազմի ղեկավարն էր ։

Որոշվեց նրանց հարկադրաբար դատարան ներկայացնել։

Նիստը հետաձգվեց դեկտեմբերի 25-ին՝ նշանակվելով ժամը 12-ին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031