ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, դատական նիստի հետաձգումից հետո, մինչ դահլիճից դուրս գալը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։ Հարցին՝ թե քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, ո՞րը կլինի ընդդիմության հաջողությունը,Ղուկասյանը պատասխանեց, որ ընդդիմության հաջողությունը միասնության և օրենքների պաշտպանության մեջ է, այսինքն՝ կարողանա այնպես անել, որ այսօրվա ղեկավարությունը օրենքներով առաջնորդվի։
«Ցավում եմ, բայց ոնց որ չեմ տեսնում դա»,- ասաց Գյումրու քաղաքապետը։
Հարցին՝ ասում են հիբրիդային գործակալների դեմ ենք պայքարում, Վարդան Ղուկասյանը կեսկատակ պատասխանեց․ «Տո ինչ ասես, ես ինչ գիտեմ, հիբրիդային ու երկնային ու այլմոլորակային։ Ամենակարևորն այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի, մեկ էլ հանձնարարականով դատաիրավական ոլորտը չառաջնորդվի»։
Ոստիկանները շտապեցնում էին Վարդան Ղուկասյանին, որը հեռացավ՝ դահլիճում հավաքվածներին ասելով․ «Լավ եղեք»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































