Լրահոս
Օրվա լրահոսը

Oդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում և Նոր Նորքում

Դեկտեմբեր 15,2025 14:48

Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցվել։

2025թ-ի դեկտեմբերի 13-ին և 14-ին ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031