Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացված 17 ջրամբարներից միայն մեկի կառուցումը կավարտվի․ մնացածինը՝ ձգձգվում է. Fip.am

Դեկտեմբեր 15,2025 17:53

Fip.am. Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված է 17 ջրամբարների կառուցում՝ Հանրապետության տարբեր մարզերում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռազմավարական ծրագրով նախանշված ժամկետներն ու ջրամբարների կառուցման ծրագրերի իրական պատկերը։

Կապսի ջրամբար

Կապսի ամբարտակի և օժանդակ կառույցների շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին՝ 34 ամիս տևողությամբ։ Այս տարվա հոկտեմբերին՝ պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց, սակայն, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում արձանագրել են՝ «պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց իրականացվել է ֆիզիկական աշխատանքների շուրջ 13%-ը»։

FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ ներկայացնելով շինարարության դանդաղ տեմպերի պատճառներն ու դրանց լուծման ուղղությամբ աշխատանքները՝ ՏԿԵՆ-ից նշել են․ «Շինարարության տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն, ինչի պատճառով հնարավոր չէ շինարարությունն ավարտել նախատեսված ժամկետներում»։

Նախարարության տրամադրած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմավարական ծրագրով նախատեսված 15 փոքր և միջին ջրամբարների կառուցումը սահմանված ժամկետներում հնարավոր չէ։

Այսպիսով, Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված 17 ջրամբարների կառուցման գործընթացը զգալիորեն հետ է մնում սահմանված ժամկետներից․ 17 ջրամբարներից միայն մեկն է ավարտվում մինչև տարեվերջ, մինչդեռ մնացածի աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարիներին։

Գայանե Մարկոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031