Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում «ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա» ոչ թե սահմանից այն կողմ, այլ ա՛յս կողմ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում. «ՉԻ»

Դեկտեմբեր 16,2025 09:30

«Ձևիստներն այս օրերին տուրիստական այցով գտնվել են Սյունիքում և պարզել, որ մեր հարևանն Ադրբեջանն է ու Կապանի հարևանությամբ անցնում է սահմանը, իսկ սահմանից այն կողմ կա ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«ՉԻ»․ Արայիկ Հարությունյանի հեգնանքը տեղին չէ, որովհետև Սյունիքում «ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա» ոչ թե սահմանից այն կողմ, այլ ա՛յս կողմ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եվ այդ փաստը, ի դեպ, բազմիցս արձանագրել է հենց իր անմիջական շեֆը։ Թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն նոր դիրքորոշում է որդեգրել, ըստ որի՝ այնտեղ, որտեղ ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա, այլևս Հայաստան չի համարվում, համարվում է «սահմանից այն կողմ»։

Ի դեպ՝ Արայիկ Հարությունյանն ամեն դեպքում հազիվ թե խուսափի շեֆի զայրույթից։ Բանն այն է, որ նա ֆեյսբուքյան գրառում է արել՝ «երեկ Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ»։ Ճիշտ է, «Հայկական ժամանակը» այդ լուրի վերնագրից հանել է «բռնի» բառը, բայց միևնույն է՝ այն, որ Արայիկ Հարությունյանը չի օգտագործել «ինքնակամ տեղահանված» բառակապակցությունը, սեփական թիմում հաստատ ընկալվելու է որպես սաբոտաժ։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031