Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ճիշտ կաներ՝ առաջին հերթին գրանտներ տրամադրեր քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների բարելավման նպատակով, որովհետև շատ ընդդիմադիրներ արդեն իսկ այնտեղ են. «ՉԻ»

Դեկտեմբեր 16,2025 10:27

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաճաշի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները և այն, թե ինչով իրենք կարող են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը գրանտի տեսքով աջակցություն է ստացել՝ «արտաքին վնասակար ազդեցությունների դեմ» պայքարի համար։

«ՉԻ»․ Եթե Եվրամիության նպատակը Հայաստանի նախընտրական մթնոլորտն ավելի քաղաքակիրթ դարձնելն է, ԵՄ-ն ճիշտ կաներ՝ առաջին հերթին գրանտներ տրամադրեր քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների բարելավման նպատակով, որովհետև շատ ընդդիմադիրներ արդեն իսկ այնտեղ են, և ակնհայտ է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ մյուսները նույնպես այնտեղ են հայտնվելու։ Իսկ եթե նպատակը «արտաքին վնասակար ազդեցությունների» դեմ պայքարն է, ապա Կայա Կալլասն առաջին հերթին պիտի չեղարկեր այդ նախաճաշը և ինքն իր նկատմամբ սանկցիաներ կիրառեր, որովհետև իր արածը հենց ուղիղ իմաստով «արտաքին վնասակար ազդեցություն» է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031