Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոն գործարկում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը և բաց հարթակը

Դեկտեմբեր 16,2025 14:06

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պաշտոնապես հայտարարում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի մեկնարկը, ինչը կարևոր քայլ է հայկական ժառանգության փաստագրման, պահպանման և ստեղծագործական ակտիվացման համար։

Ինստիտուտը հիմնադրվել է Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի կողմից` ձևավորվելով 2020 թվականին Թումոյի` Հայկական ժառանգության սկանավորման ծրագրից:

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ և հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլև մշակութային նոր արտահայտչաձևեր խրախուսելու համար։ Ինստիտուտը ղեկավարելու է Հյուլէ Քէշիշեանը։

Կարևոր ձեռքբերում է նաև նորաբաց Ինստիտուտի բաց հարթակը՝ armenianculturalheritageinstitute.org։

Այսօրվանից հարթակը բաց է լայն հանրության առաջ։

Այստեղ հնարավոր է լիովին հասանելի եռաչափ մոդելների միջոցով ուսումնասիրել Հայաստանի և Արցախի ժառանգությունը, բացահայտել դրանց պատմությունները և մանրամասնորեն զննել յուրաքանչյուր դետալ՝ հետազոտության, կրթության և ստեղծագործական ոգեշնչման համար։

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու եռաչափ մոդելը

Ժառանգության թվայնացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ Ինստիտուտը ձևավորում է ժառանգության վերաբերյալ նախաձեռնությունների ընդգրկուն էկոհամակարգ. հավաքագրում է հուշարձանների և համայնքների հետ կապված բանավոր պատմությունները, գրանցում է ավանդույթները և պահպանում ձայնային և երաժշտական ժառանգությունը՝ միաժամանակ պատրաստելով ժառանգության հետ աշխատող հաջորդ սերնդին։

Եղեգնաձորի վիշապաքարի եռաչափ մոդելը

Ինստիտուտի առաքելությունն է ապահովել մշակութային հիշողության կենսունակությունը, արդիականությունը և հասանելիությունը արտահայտման նոր ձևերի համար։

Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը նպատակ ունի վերամտածելու՝ ինչպես է ժառանգությունը պահպանվում և նոր շունչ ստանում և ապահովելու, որպեսզի ժառանգությունը հանդիսանա համընդհանուր ռեսուրս, մշակութային իրավունք և նոր ստեղծարարության հիմք:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031