Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Քոչարյանը պնդում է, որ Քի Վեսթի փաստաթուղթ կա, թող հրապարակի»․ Ռուբեն Ռուբինյան

Դեկտեմբեր 16,2025 14:39

«Չեք տեսնո՞ւմ, որ ՀՀ-ի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող ենք մեկնաբանել որպես միջամտության փորձ»,-հարցին՝ ի՞նչ սպառնալիքներ են տեսել, որ ԵՄ-ին են դիմել օգնության հարցում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Այնուհետև հավելեց․ «Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ, և այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում ենք»։

Լրագրողների դիտարկմանը՝ օրինակ՝ ԵՄ-ից ասում են, որ ՌԴ-ից է այդ հիբրիդային սպառնալիքը, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Չեմ լսել, որ նրանք նման բան ասեն։ Ես ասում եմ՝ ցանկացած արտաքին միջամտության փորձ»։

Հարցին՝ ինչո՞ւ չի հրապարակվում նաև Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ ընդդիմադիր դաշտից նման հարց է հնչում, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց․ «Կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետության ներքո։ Ինչ կա, հրապարակվել է, ինչ չկա, չի հրապարակվել։ Եթե Քոչարյանը պնդում է, որ նման փաստաթուղթ կա, թող հրապարակի»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031