Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր գո­յութ­յան ըն­թաց­քում հանդեսն անդ­րա­դար­ձել է 19-րդ դա­րում ապ­րած ու գոր­ծած շուրջ եր­կու տասն­յակ ինչ­պես ճա­նաչ­ված, այն­պես էլ սկսնակ հայ ար­վես­տա­գետ­նե­րի»

Դեկտեմբեր 16,2025 15:02

Սանկտ Պետերբուրգի «Արաքս» հանդեսը՝ արվեստաբան Արարատ Աղասյանի աչքերով. ներկայացնում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը

 – Օրերս, մեզ հասած տեղեկություններով, առաջին անգամ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Հայ կերպարվեստը Սանկտ Պետերբուրգի «Արաքս» հանդեսում (1887-1898թթ.)» մենագրությունը, որի նպա­տակն է հայ ար­վես­տա­գի­տութ­յան պատ­մութ­յան մեջ քննութ­յան առ­նել «Ա­րաք­սում» զե­տեղ­ված գե­ղար­վես­տա­կան նյու­թե­րը, բացահայտել «Արաքսի»-ի դերը 19-րդ դարի հայ կեր­պար­վես­տի հանրահռչակման գոր­ծում: Տեղեկացված ենք,որ այս հան­դե­սը հրա­տա­րակ­վել է այդ ժա­մա­նակ­վա հայ­կա­կան մա­մու­լի հա­մար բարձր տպա­քա­նա­կով և տա­րած­վել է ինչպես Սանկտ Պե­տեր­բուր­գում, այնպես էլ Ռու­սա­կան կայս­րութ­յան՝ հայ­կա­կան խո­շոր հա­մայնք­ներ ունե­ցող շուրջ 30 քա­ղաք­նե­րում, այդ թվում՝ Եր­ևա­նում, Ա­լեք­սանդ­րա­պո­լում, Վա­ղար­շա­պա­տում, Թիֆ­լի­սում, Բաք­վում, Աստ­րա­խա­նում, Դո­նի Ռոս­տո­վում, Նոր Նա­խիջ­ևա­նում, ինչ­պես նաև ար­տա­սահ­ման­յան մի շարք հա­յա­շատ երկր­նե­րում: Եվ քանի որ մենագրության գիտական խմբագիրը Դուք եք, խնդրում ենք մեր ընթերցողներին ընդհանուր գծերով ներկայացնեք այդ աշխատությունն ու դրա միջոցով՝ «Արաքս» հանդեսը:

– Պրոֆեսոր Արարատ Աղասյանի աշխատությունը, որը ծնվել է իմ աչքի առաջ և որի վրա հեղինակն աշխատել է մեծ ոգևորությամբ՝ կարևոր ու լուրջ ներդրում է հայ արվեստագիտության մեջ, ինչպես հետազոտության թեմայի արդիականությամբ և հրատապությամբ, այնպես էլ գիտական նորույթով, կատարման բարձր որակով ու գիտական բարեխղճությամբ: Թեև սա պրոֆեսոր Աղասյանի 18-րդ մենագրությունն է, սակայն առաջինն է, որտեղ վաստակաշատ արվեստաբանն անդրադառնում է գեղարվեստական քննադատության խնդիրներին՝ հանգամանորեն վերլուծության ենթարկելով հայ կերպարվեստի հարցերի լուսաբանումը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հայերեն լեզվով հրատարակված «Արաքս» հանդեսում և բացահայտելով վերջինիս ներդրումը հայ կերպարվեստագիտության զարգացման գործում:

Արարատ Աղասյան

Նախ և առաջ ուզում եմ հատուկ ընդգծել այն վիթխարի դերը, որն ունեցել է պարբերական մամուլը գեղարվեստական, երաժշտական և թատերական քննադատության ձևավորման և կայացման գործում: Ներկայացելով ժամանակի գեղարվեստական, երաժշտական ու թատերական կյանքի անցուդարձը, պարբերական մամուլը ոչ միայն դառնում է այդ կյանքի հայելին, այլև հետագա սերունդների ուսումնասիրողների համար՝ աղբյուրագիտական կարևորագույն հենք:

Եվ ահա վաստակաշատ արվեստաբանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում այս անգամ հայտնվեց Սանկտ-Պետերբուրգում 1887-1898 թվականներին կար­ճատև ընդ­մի­ջում­նե­րով հայերեն լեզվով հրատարակված «Արաքս» հանդեսը, որը հիմնել և խմբագրել է Եր­ևա­նում ծնված, Թիֆ­լի­սի ռեա­լա­կան դպրո­ցում սո­վո­րած, ա­պա «ա­զատ ունկնդ­րի» կար­գա­վի­ճա­կով Սանկտ Պե­տեր­բուր­գի հա­մալ­սա­րա­նի լեզ­վա­գ­րա­կան ֆա­կուլ­տե­տում ու­սա­նած Սի­մեոն Գու­լա­միր­յան­ցը (1857–1899):

«Արաքսը» բացառիկ տեղ է գրավում հայ­կա­կան մա­մու­լի պատ­մութ­յան մեջ հենց միայն նրանով, որ սա, ըստ էության, հայկական իրականության մեջ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան առաջին պատ­կե­րա­զարդ հանդեսն էր, որն ու­ներ ա­ռան­ձին գե­ղար­վես­տա­կան բա­ժին, և­ որ­տեղ տպագրվել են հայ նկա­րիչ­նե­րի ու քան­դա­կա­գործ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի լու­սան­կար­նե­րը: Ինչպես նկատում է հեղինակը. «Հան­դե­սին ա­ռանձ­նա­հա­տուկ փայլ և շ­քե­ղութ­յուն էին հա­ղոր­դում դրա է­ջե­րում ա­ռա­տո­րեն զե­տեղ­ված բարձ­րո­րակ՝ սև­ ու սպի­տակ բազ­մա­թիվ լու­սան­կար­նե­րը, փո­րա­գիր պատ­կեր­նե­րը և հա­յազ­գի, ռուս ու եվ­րո­պա­ցի ան­վա­նի նկա­րիչ­նե­րի և քան­դա­կա­գործ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի վե­րատ­պութ­յուն­նե­րը: Վեր­ջին­ներս հիմ­նա­կա­նում ընդգրկ­ված և­ ամ­փոփ­ված էին հան­դե­սի գե­ղար­վես­տա­կան բաժ­նում, ո­րի տեքս­տա­յին՝ նե­րա­ծա­կան կամ բա­ցատ­րա­կան հատ­ված­նե­րը (ծա­նու­ցում­նե­րը), ինչ­պես նաև վե­րը հի­շա­տակ­ված գրա­կան հա­վել­ված­նե­րը, ու­նեին ա­ռան­ձին է­ջա­կար­գութ­յուն: Այդ լու­սան­կար­ներն ու փո­րագ­րութ­յուն­նե­րը լույս են ըն­ծայ­վել ըն­տիր տպագ­րութ­յամբ՝ ինչ­պես ավ­տո­տի­պա­կան, այն­պես էլ վի­մագ­րա­կան և ֆո­տո­տի­պա­կան նո­րա­գույն մի­ջոց­նե­րով ու ե­ղա­նակ­նե­րով, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն էին տա­լիս պահ­պա­նե­լու և­ ար­տա­ցո­լե­լու բնօ­րի­նակ­նե­րի տո­նա­յին հարս­տութ­յու­նը, լու­սաստ­վե­րա­յին փո­խան­ցում­նե­րի ու ե­րանգ­նե­րի նրբութ­յուն­նե­րը: Ե­թե ֆո­տո­տիպ պատ­կեր­նե­րը սո­վո­րա­բար պատ­րաստ­վում էին Սանկտ Պե­տեր­բուր­գում՝ շա­տե­րին հայտ­նի հրա­տա­րա­կիչ­ներ ու գրատ­պիչ­ներ Է­դո­ւարդ Գոպ­պեի և Վ­լա­դի­միր Շ­տեյ­նի մաս­նա­վոր տպա­րան­նե­րում, ա­պա ավ­տո­տիպ նկար­ներն ու վի­մա­գրութ­յուն­նե­րը Սի­մեոն Գու­լա­միր­յան­ցը պատ­վի­րում էր Վիեն­նա­յում՝ տպագ­րա­կան գոր­ծի հմուտ վար­պետ­ներ Կառլ Ան­գե­րե­րի և Ա­լեք­սանդր Գ­յոշ­լի աշ­խա­տա­նո­ցում»:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ 1893 թվա­կա­նից ի վեր «Ա­րաք­սի» շա­պի­կը զար­դա­րել է Վա­սի­լի Մա­տեի փո­րագ­րան­կա­րը, ո­րը նույ­նութ­յամբ վե­րար­տադ­րում է Կոնս­տան­տին Կ­րի­ժից­կու՝ Ա­րա­րատ լե­ռը Ա­րաք­սի ա­փից, Խոր Վի­րապ վան­քի մեր­ձա­վայ­րից պատ­կե­րող ջրան­կա­րը, ո­րի ստո­րին աջ անկ­յու­նում՝ կլոր շրջա­նա­կի մեջ, տես­նում ենք նաև ազ­գա­յին տա­րա­զով հան­դեր­ձա­վոր­ված ե­րի­տա­սարդ՝ մեզ ան­հայտ հա­յու­հու կեր­պա­րը:

Ինչպես նկատել է հեղինակը՝ հանդեսի է­ջե­րում պատ­կեր­ված հայ և­ այ­լազ­գի արվես­տա­գետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, հայ­կա­կան սրբա­վայ­րերն ու ուխ­տա­տե­ղե­րը, միջ­նա­դար­յան ճար­տա­րա­պե­տութ­յան կո­թող­նե­րը, Հա­յաս­տա­նի բնութ­յան տե­սա­րան­նե­րը, հայ նշա­նա­վոր ան­ձանց ու ազ­գա­յին տի­պե­րը ներ­կա­յաց­նող լու­սան­կար­նե­րից շա­տե­րը հատ-հատ դրվում էին շրջա­նակ­նե­րի մեջ, ցու­ցադր­վում ու վա­ճառ­քի հան­վում մատ­չե­լի գնով: Իսկ 1893, 1895 և 1898 թվա­կան­նե­րին Սի­մեոն Գու­լա­միր­յանցի նա­խա­ձեռ­նութ­յամբ Պե­տեր­բուր­գում սահ­մա­նա­փակ տպա­քա­նա­կով հրա­տա­րակ­վել են հան­դե­սի տարբեր գրքե­րից քաղ­ված պատ­կեր­նե­րի ոս­կե­զարդ շքե­ղա­կազմ ալ­բոմ­նե­րը:

-Գիտենք նաև, որ «Արաքսն» աչքի է ընկել ոչ միայն իր հարուստ բովանդակությամբ ու կերպարվեստին վերաբերող բազմազան հարցերի լուսաբանմամբ, այլև տպագ­րա­կան ու պո­լիգ­րա­ֆիա­կան բարձ­ր ո­րակով և գե­ղար­վես­տա­կան հետաքրքրիր ձևա­վոր­մամբ:

–Իրավացի եք: Այս առիթով ուզում եմ նշել, որ, ինչպես նկատում է պրոֆեսոր Աղասյանը, 1893 թվա­կա­նի մա­յի­սի 1-ին ԱՄՆ Կոնգ­րե­սի հո­վա­նու ներ­քո Չի­կա­գո­յում բաց­ված՝ ա­մե­րիկ­յան մայր­ցա­մա­քի հայտ­նա­գոր­ծութ­յան 400-ամ­յա­կին և Ք­րիս­տա­փոր Կո­լում­բո­սի հի­շա­տա­կին նվիր­ված Հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սի մաս­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ «Ա­րաք­սի» ոս­կե­կազմ ցու­ցան­մուշ­ներն ար­ժա­նա­ցել են «շքադ­րա­մի և մր­ցագ­րի, նախ՝ մա­քուր տպագ­րութ­յան, և­ երկ­րորդ՝ նկար­նե­րը գե­ղար­վես­տո­րեն լավ ար­տա­հայ­տե­լու հա­մար»:

– Իսկ ինչպիսի՞ն է աշխատության կառուցվածքը:

– Աշխատությունը բաղկացած է հինգ գլուխներից: «Սանկտ Պետերբուրգի «Արաքս» հանդեսը» գլխում ընդհանուր գծերով ներկայացվում է «Արաքսի» տեղն ու դերը հայ պարբերական մամուլի պատմության մեջ: ««Արաքս» հանդեսի գեղարվեստական բաժինը» գլխում հեղինակը հանգամանորեն քննության է առել գեղարվեստական բաժնի բովանդակությունը:

Աշխատության ամենածավալուն գլուխը նվիրված է Հովհաննես Այվազովսկուն (1817–1900), քա­նի որ հան­ճա­րեղ ծո­վա­նկա­րի­չը 19-րդ դա­րի հա­յազ­գի միակ ար­վես­տա­գետն էր, ով ար­դեն իսկ ար­ժա­նա­ցել էր հա­մաշ­խար­հա­յին համ­բա­վի, և­ ո­րի ար­վես­տով հիա­նում էր ու հպար­տութ­յամբ խո­սում հա­մայն հա­յութ­յու­նը: Ինչպես բացահայտել է պրոֆեսոր Աղասյանը, այս­տեղ իր դերն է խա­ղա­ցել նաև սուբ­յեկ­տիվ գոր­ծո­նը. «Ա­րաք­սի» գե­ղար­վես­տա­կան բաժ­նի պա­տաս­խա­նա­տուն՝ Լ­ևոն Մա­զիր­յան­ցը, Հով­հան­նես Այ­վա­զովս­կու զար­միկն էր ու նրա գոր­ծա­վա­րը:

Հով­հան­նես Այ­վա­զովս­կու ա­նունն «Ա­րաք­սի» է­ջե­րում հան­դի­պում է բազ­միցս: Ինչպես նկատում է Ա.Աղասյանը՝ նա միակ ար­վես­տա­գետն էր, ո­րին հան­դեսն անդ­րա­դար­ձել է ինչ­պես իր գե­ղար­վես­տա­կան բաժ­նում, այն­պես էլ ա­կա­նա­վոր վար­պե­տի կյանքն ու ար­վես­տը հա­մա­ռո­տա­կի լու­սա­բա­նող կեն­սագ­րա­կան ակ­նար­կում, ո­րը ծո­վան­կար­չի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեութ­յան հիսու­նամ­յա տա­րե­դար­ձի ա­ռի­թով գրել է ե­րի­տա­սարդ բա­նա­սեր ու ման­կա­վարժ Սեթ Հա­րութ­յուն­յան­ցը, և­ որ­տեղ խոս­վում է նաև այդ կա­պակ­ցութ­յամբ Սանկտ Պե­տեր­բուր­գի Գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի նիս­տե­րի մեծ դահ­լի­ճում 1887 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 26-ին տե­ղի ու­նե­ցած հո­բել­յա­նա­կան ցե­րե­կույ­թի մա­սին:

– «Արաքսի» էջերում տեղ են գտել նաև ծովանկարչի ստեղծագործությունների վերատպություննե՞րը:

– Այո, ինչպես նկատել է հեղինակը՝ «Ա­րաք­սի» է­ջե­րում զե­տեղ­վել են Այ­վա­զովս­կու կտավ­նե­րը վե­րար­տադ­րող տասն­մեկ լու­սա­նկար: Դ­րանք են` «Ոչ­խար­նե­րը փո­թոր­կից ծովն են թափ­վում» (1861), «­Դար­յա­լի կիր­ճը» (1862), «­Փո­թո­րի­կը Ա­զո­վի ծո­վում» (1887), «Ա­լի­քը» («Ա­հեղ րո­պեն օվ­կիա­նո­սում», «Վեր­ջին րո­պեն օվ­կիա­նո­սում», 1889), «­Նոյն իջ­նում է Ա­րա­րա­տից» («Ջր­հե­ղե­ղից հե­տո», 1889), «Հ­րեա­նե­րի ան­ցու­մը Կար­միր ծո­վով» (1891), «­Նիա­գա­րա­յի ջրվե­ժը» (1893), «Տիե­զեր­քը» («­Տիե­զերքն ու մո­լո­րակ­նե­րը», 1893), «Ատ­լանտ­յան օ­վկիա­նո­սը» («­Փո­թո­րիկ», «Օվ­կիա­նոս», 1892), «Եդի­­կու­լեն» («­Յոթ աշ­տա­րակ») և «Մրր­կա­հույզ ծո­վը» («Մրր­կա­ծուփ ծով»): Ուշագրավ է այն փաստը, որ Այ­վա­զովս­կու այս նկար­նե­րի ար­տա­տի­պե­րից յու­րա­քանչ­յու­րը հան­դե­սի խմբագ­րութ­յու­նը դրել է ոս­կե­գույն շրջա­նակ­նե­րի մեջ և ցու­ցադ­րել ու վա­ճառ­քի հա­նել 1895 թվա­կա­նի փետր­վա­րի 15-ից մինչև հու­նի­սի 15-ը Պե­տեր­բուր­գում բաց­ված Տ­պագ­րա­կան գոր­ծի հա­մա­ռու­սաս­տան­յան ա­ռա­ջին ցու­ցա­հան­դե­սի (Первая всероссийская выс­тав­ка печатного дела) ըն­թաց­քում: «Ա­րաք­սի» ներ­կա­յաց­րած այդ պատ­կեր­ներն ան­մի­ջա­պես գրա­վել են այ­ցե­լու­նե­րի ու­շադ­րութ­յու­նը և «վա­ճառ­վել մեծ քա­նա­կութ­յամբ»:

– Աշխատության երկու գլուխները նվիրված են արևելահայ ու արևմտահայ նկարիչներին և քանդակագործներին: Հետաքրքիր է իմանալ, էլ ո՞ր նկարիչներն են հայտնվել «Արաքսի» ուշադրության կենտրոնում:

– Ինչպես նկատել է Արարատ Աղասյանը, Այ­վա­զովս­կու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի հետ մեկ­տեղ «Ա­րաք­սի» գե­ղար­վես­տա­կան բաժ­նում վե­րատպ­վել են նաև ար­ևե­լա­հայ ու արևմ­տա­հայ ևս վեց ար­վես­տա­գետ­նե­րի՝ Եր­վանդ Ոս­կա­նի, Գ­ևորգ Բա­շին­ջաղ­յա­նի, Մա­նուկ Մահ­տես­յան­ցի, Գ­րի­գոր Գաբ­րիել­յան­ցի, Ար­շակ Ֆեթ­վաճ­յա­նի և Էդ­գար Շա­հի­նի յու­ղա­ներկ կտավ­նե­րը, գծան­կար­ներն ու քան­դակ­նե­րը: Ե­րե­քա­կան աշ­խա­տան­քով են ներ­կա­յաց­վել Գ. Բա­շին­ջաղ­յա­նը, Մ. Մահ­տես­յան­ցը և Գ. Գաբ­րիել­յան­ցը, եր­կու աշ­խա­տան­քով՝ Եր­վանդ Ոս­կա­նը, մե­կա­կան աշ­խա­տան­քով՝ Ա. Ֆեթ­վաճ­յա­նը և Է. Շա­հի­նը: Ընդ ո­րում, ի տար­բե­րութ­յուն Հով­հան­նես Այ­վա­զովս­կու, նրան­ցից ոչ մե­կի ար­վես­տին Սի­մեոն Գու­լա­միր­յան­ցի խմբագ­րած հան­դե­սը չի անդ­րա­դար­ձել ա­ռան­ձին հոդ­վա­ծով և բա­վա­րար­վել է «Ա­րաք­սի» գե­ղար­վես­տա­կան բաժ­նում զե­տեղ­ված կեն­սագ­րա­կան, տե­ղե­կատ­վա­կան և նկա­րագ­րա­կան հա­կիրճ ակ­նարկ­նե­րով ու պար­զա­բա­նութ­յամբ:

– Եթե ամփոփենք՝ որո՞նք են Արարատ Աղասյանի հետազոտության եզրահանգումները:

– Հայ­կա­կան մա­մու­լի պատ­մութ­յան մեջ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րա­զարդ այդ անդ­րա­նիկ հան­դե­սում հրա­տա­րակ­ված, 19-րդ դա­րի հայ ար­վես­տա­գետ­նե­րին նվիր­ված հոդ­ված­ներն ու հրա­պա­րա­կում­նե­րը, ինչ­պես նաև «Ա­րաք­սի» գե­ղար­վես­տա­կան բաժ­նում ընդգրկ­ված պատ­կեր­նե­րը, մի կողմից՝ նշա­նա­կա­լից դեր ու­նե­ցան հայ ու­սում­նա­սեր հան­րութ­յա­նը նոր շրջա­նի ազ­գա­յին կեր­պար­վես­տին թե­կուզ մո­տա­վոր գծե­րով ծա­նո­թաց­նե­լու գոր­ծում: Մյուս կողմից՝ հե­տա­գա­յում դրանք կար­ևոր աղբ­յուր­ներ դար­ձան տվյալ դա­րագլ­խի հայ­կա­կան կեր­պար­վես­տի պատ­մութ­յան գի­տա­կան ու­սում­նա­սի­րութ­յան հա­մար:

Թեև Սի­մեոն Գու­լա­միր­յան­ցի նա­խա­ձեռ­նութ­յամբ ու խմբագ­րութ­յամբ Սանկտ Պե­տեր­բուր­գում հրա­տա­րակ­ված «Ա­րաքս» հա­յա­լե­զու վե­ցամս­յա հան­դե­սը, որը հայ­կա­կան պար­բե­րա­կան մա­մու­լի բազ­մե­րանգ խճան­կա­րում գրա­վեց իր կար­ևոր և­ ա­ռանձ­նա­հա­տուկ տե­ղը, ու­նե­ցավ կար­ճատև կեն­սագ­րութ­յուն՝ ընդ­մի­ջում­նե­րով հրա­տա­րակ­վեց ըն­դա­մե­նը 11 տա­րի (1887–1898) և դա­դա­րեց­րեց իր գո­յութ­յու­նը հիմ­նա­դիր-խմբագ­րի վա­ղա­ժամ մահ­վան պատ­ճա­ռով, սակայն ճա­նա­պարհ հար­թեց մոտ ա­պա­գա­յում հայ­կա­կան նմա­նա­տիպ այլ պար­բե­րա­կան­նե­րի, օ­րի­նակ՝ Ար­շակ Չո­պան­յա­նի «Ա­նա­հիտ» (­Փա­րիզ, 1898–1911 և 1911–1949), Նի­կո­ղա­յոս Ա­դոն­ցի «­Բան­բեր գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի» (Սանկտ Պե­տեր­բուրգ, 1903–1904), Գա­րե­գին Լ­ևոն­յա­նի «­Գե­ղար­­վեստ» (­Թիֆ­լիս և Վե­նե­տիկ, 1908–1921) հան­դես­նե­րի ստեղ­ծ­ման հա­մար:

Իր գո­յութ­յան ըն­թաց­քում հանդեսն այս կամ այն չա­փով՝ հան­գա­մա­նո­րեն կամ հա­մա­ռո­տա­կի, անդ­րա­դար­ձել է 19-րդ դա­րում ապ­րած ու գոր­ծած շուրջ եր­կու տասն­յակ ինչ­պես ճա­նաչ­ված, այն­պես էլ սկսնակ հայ ար­վես­տա­գետ­նե­րի՝ Հով­հան­նես Այ­վա­զովս­կու, Զա­քար Զա­քար­յա­նի, Սար­գիս Տի­րան­յա­նի, Եր­վանդ Ոս­կա­նի, Գ­ևորգ Բա­շին­ջաղ­յա­նի, Մա­­նուկ (Էմ­մա­նո­ւել) Մահ­տես­յան­ցի, Վարդ­գես Սու­րեն­յան­ցի, Գ­րի­գոր Գաբ­րիել­յան­ցի, Ար­սեն Շա­պան­յա­նի, Ար­շակ Ֆեթ­­վաճ­յա­նի, Ե­ղի­շե Թադ­ևոս­յա­նի, Էդ­գար Շա­հի­նի (­Շա­հին­յան) և­ այ­լոց կեն­սագ­րութ­յա­նը, ընդ­հա­նուր գծե­րով ներ­կա­­յաց­րել նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին, վե­րատ­պել նրան­ցից մի քա­նի­սի ա­ռա­վել հայտ­նի աշ­խա­տանք­նե­րը, նկա­­րագ­րել ու մեկ­նա­բա­նել դրանք, հա­ղոր­դել այդ դա­րա­շրջա­նի ազ­գա­յին կեր­պար­վես­տին վե­րա­բե­րող ու­շագ­րավ փաս­­տեր ու տե­ղե­կութ­յուն­ներ: Գիրքն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե «Արաքսը» հենց այդ պահին գտնվում է քո ձեռքում և ինքդ տեսնում ես այն ամենը, ինչի մասին խոսում է Արարատ Աղասյանը:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031