«Sputnik Արմենիա». Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.–ն ճանաչվել է անմեղսունակ, հայտնել են քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը ճանաչվել է անմեղսունակ, որի հիման վրա՝ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։ Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն», – հայտնել են ՔԿ–ից։
Ի դեպ, նա 4 անձի կրակել էր իր անվամբ գրանցած որսորդական հրացանից։


















































