Լրահոս
Օրվա լրահոսը

Այշատ Բայմուրադովային կարող են թաղել Հայաստանում. նրա հարազատները չեն արձագանքում մարմինը Ռուսաստան փոխանցելու վերաբերյալ հարցմանը. «Դոժդ»

Դեկտեմբեր 16,2025 16:12

Այշատ Բայմուրադովային կարող են թաղել Հայաստանում որպես անտեր մարմին․ նրա հարազատները չեն արձագանքում մարմինը Ռուսաստան փոխանցելու վերաբերյալ հարցմանը։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին հայտնել է «СК SOS» ճգնաժամային խմբի տնօրեն Դավիթ Իստեևը։

«Հայկական կողմից ակնարկներ են եղել այն մասին, որ եթե հարազատները չպահանջեն մարմինը, այսինքն՝ Ռուսաստանից պատասխան չլինի, ապա նրանք օրենքով պարտավոր կլինեն թաղել նրան՝ ըստ սահմանված կարգի, որպես անտեր (մարմին – խմբ.)»,- նշել է նա։

Խմբի տեղեկություններով՝ Բայմուրադովայի գործով, բացի իրենից, այլ տուժողներ չեն ճանաչվել, այդ պատճառով Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարող նրա մարմինը հանձնել իրավապաշտպաններին կամ ծանոթներին։

Հայաստանի իշխանությունները հարցում են ուղարկել զոհված աղջկա հարազատներին՝ մարմինը փոխանցելու վերաբերյալ, սակայն վերջիններս չեն արձագանքել դրան։

«Հավանաբար Բայմուրադովայի ամուսինն ու հայրը չեն պատրաստվում թաղել նրան»,- կարծում են իրավապաշտպանները։

«СК SOS»-ի տվյալներով՝ նրա մայրը, որից աղջկան բաժանել էին մանկության տարիներին, նույնպես չի կարող դա անել։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան ընտանեկան բռնության պատճառով Ռուսաստանից տեղափոխվել էր Հայաստան։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան նա դուրս էր եկել զբոսանքի Երևանում և այլևս չէր վերադարձել, ինչպես նաև դադարել էր պատասխանել զանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել էր, որ նրան գտել են մահացած՝ քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարաններից մեկում։

Հայաստանի քննչական կոմիտեն մինչ օրս չի նշում աղջկա մահվան պատճառը։ Լրատվամիջոցներում առաջին վարկածը եղել է խեղդամահությունը։

Սակայն «Դոժդ»-ի՝ քննությանը մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Այշատին թունավորել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031