Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյան․ «Ակնարկում են, որ չասենք «Արցախի մշակութային ժառանգություն», մի քիչ հետո էլ կասեն, որ չասենք՝ ղարաբաղցի ենք, չասենք էլ, որ հայ ենք»․ Aysor.am

Դեկտեմբեր 16,2025 16:32

Կարծում եմ՝ հաշտության, խաղաղության գնալու մոտեցումներն արտաքնապես երևացող բաներ են, իրականում հակառակորդը նույնն է, նրա մտադրությունները չեն փոխվել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով պետական աջակցությամբ Բաքվի կողմից փաստերի խեղաթյուրման դրսևորումներով հերթական միջոցառմանը՝ Երևանը «Իրևան» ներկայացնող գրքի և irevan-etnomap.com կայքի շնորհանդեսին։

«Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը՝ կա՛մ հայերը չպիտի լինեն, կա՛մ պիտի լինեն այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում՝ ունեզրկված, կամազուրկ, ամեն ինչին զիջող մի հանրույթ։ Այս քաղաքականությունը մանրամասն մշակվում է․ այսօր սա են ասում, վաղը՝ մի ուրիշ բան, ու այդպես շարունակ»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ հայկական մշակութային ժառանգությունը նպատակային կերպով ոչնչացվում է. «Այն ամենը, ինչ իրենց դեմ է ուղղված, վերացնում են, մնացածի մասին ասում են՝ իբր, նույնիսկ ձերն էլ չէ։ Դադիվանքը, ասում են, իբր, հայկական չէ, աղվանական է, մյուսը՝ ուդիական։ Եվ դա աշխատում է, որովհետև նրանք վարում են հստակ քաղաքականություն և գիտեն իրենց նպատակը։ Մեր նպատակը դարձել է լռելն ու անտեսանելի լինելը։ Ես որպես անհատ ու հետազոտող խիստ հիասթափված եմ և, կարծում եմ՝ հազարներն այս վիճակում են»։

Ավելին, ըստ հնագետի, արդեն իսկ տարբեր տեղերից ակնարկում են, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակում գործող monumentwatch.org կայքում չօգտագործեն «Արցախ» բառը։

«Ակնարկում են, որ չասենք «Արցախի մշակութային ժառանգություն», մի քիչ հետո էլ կասեն, որ չասենք՝ ղարաբաղցի ենք, չասենք էլ, որ հայ ենք, որովհետև այդ ամենը խանգարում է գլոբալ խաղաղությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն նման ակնարկների՝ Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես նման պահանջ չի ներկայացվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031