Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ

Դեկտեմբեր 16,2025 16:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները:

Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել  ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության  մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով:

Հաջորդիվ՝ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների և միասնական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մանրամասներ են ներկայացվել նաև մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված զեկույցների և իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը՝ հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031