Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին

Դեկտեմբեր 16,2025 17:58

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է անկախ Հայաստանի կարատեի աշխարհի առաջնության առաջին բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանին, Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանին, 2025 թ. Սուրդօլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր Գագիկ Ոսկանյանին և տարվա ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած մյուս մարզիկներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը:

Ողջունելով մեդալակիր մարզիկներին և ֆեդերացիայի ղեկավար կազմին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է նրանց տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կատարած հետևողական աշխատանքի համար։

«Ձեր ձեռքբերումներն այս մարզաձևում, իսկապես, բացառիկ են․ ՀՀ անկախության ողջ շրջանում այս մարզաձևում այսպիսի բարձր արդյունքներ դեռևս չէին գրանցվել։ Դրանք ոչ միայն ձեր անձնական հաղթանակներն են, այլև մեր երկրի և հայկական սպորտի կարևոր նվաճումները։ Դուք լավագույն օրինակն եք երիտասարդ սերնդի համար»,- նշել է նախարարի տեղակալը՝ կարևորելով նաև սպորտի ոլորտում հաջողությունների հասած մարզիկների համագործակցությունը հանրակրթության համակարգի հետ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և քարոզման համատեքստում:

Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարության և մարզչական շտաբի արդյունավետ աշխատանքը և համագործակցությունը։ Նա վերահաստատել է պետության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև սատարելու բարձր արդյունքներ ապահոված մարզիկներին՝ նպաստելով մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ցուցաբերած ուշադրության ու գնահատանքի համար։ Նշվել է մարզչական շտաբի կողմից իրականացված հետևողական և նպատակային աշխատանքի կարևորությունը, որի շնորհիվ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում և Եգիպտոսում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել մեծահասակների պայքարում։

«Թիմը երիտասարդ է, սակայն շատ հեռանկարային։ Մեր նպատակն է առաջիկայում փոխել մեդալների գույնը, հասնել եզրափակիչներ և բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում»,- ընդգծել են ֆեդերացիայի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա միջոցառումներին, մասնավորապես՝ 2027 թվականին Երևանում անցկացվելիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը վերաբերող հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031